Ռեալը խզել է Լուկաս Սիլվայի հետ պայմանագիրը
Կիսապաշտպան Լուկաս Սիլվան վերջնականապես հեռացավ «Ռեալից»:
Ինչպես հայտնում է As-ը, կողմերը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
Լուկաս Սիլվան «Ռեալ» էր տեղափոխվել 2015 թվականին: Բրազիլացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 8 հանդիպում:
2017 թվականից կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Կրուզեյրոյում»: