Ռեալը լուրջ կորուստով է մոտենում Էլ կլասիկոյին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Լա լիգայի 9-րդ տուրում կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Աղբյուրի փոխանցմամբ` բելգիացի դարպասապահը չի մարզվել «արքայական» ակումբի ընդհանուր խմբի հետ։
Մադրիդյան ակումբի մարզչական անձնակազմը մտադիր չէ ռիսկի դիմել և արագացնել Կուրտուայի ապաքինումը ու ցանկանում է այդ հարցում ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերել` խուսափելով հետագա բարդացումներից։
Նշենք, որ 30-ամյա դարպասապահի մոտ դեռևս հոկտեմբերի 2-ին ախտորոշվել էր մեջքի վնասվածք` բորբոքային գործընթացով ռադիկուլիտ։
Այդ հնասվածքի պատճառով Կուրտուան արդեն բաց է թողել «Ռեալի» վերջին 4 հանդիպումները։
Սպասվում է, որ «Բարսելոնայի» դեմ խաղում «սերուցքայինների» դարպասը կպաշտպանի Անդրեյ Լունինը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ Լունին, Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա