Ռեալը Լուկա Զիդանին պատրաստ է վարձակալության տալ
«Ռեալի» դարպասապահ Լուկա Զիդանը խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ցանկանում է այս ամռանը հեռանալ ակումբից:
Ինչպես հայտնում է Marca-ն, մադրիդյան ակումբը պատրաստ է 21-ամյա ֆրանսիացուն վարձակալության տալ:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զիեդին Զիդանի որդու ծառայությաուններով հետքրքրվում են երկու իսպանական ակումբներ, մասնավորապես՝ «Ֆուենլաբրադան» 2-րդ դիվիզիոնից:
Լուկա Զիդանի հեռանալու դեպքում մադրիդյան ակումբը կմնա երեք դարպասապահներով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» մտադիր է վաճառել Կեյլոր Նավասին: Այդ դեպքում մադրիդցիների հիմնական դարպասապահը կլինի Տիբո Կուրտուան, իսկ Անդրեյ Լունինը կլինի թիմի 2-րդ դարպասապահը: