«Ռեալը» թրիլերային խաղում սենսացիոն պարտություն կրեց «Բետիսից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 0:1 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Բետիսից»։
Անդալուզյան ակումբի հաղթական գոլը 81-րդ րոպեին խփեց Թրոյ Փերոթը։ Իռլանդացի հարձակվողը վերջերս է տեղափոխվել «Բետիս»` նոր թիմում աչքի ընկնելով առաջին անգամ։
Դրվագներից մեկում «Բետիսի» պաշտպաններ Նաթանն ու Մարկ Մարկ Բարտրան Կիլիան Մբապեի հարվածներից հետո հեռացրին գնդակը դատարկ դարպասից։
87-րդ րոպեին «Արքայական ակումբի» հարձակվող Կառլոս Էսպին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց, բայց գլխավոր մրցավար Ալեխանդրո Էռնանդեսը խաղից դուրս իրավիճակի պատճառով չեղարկեց դարպասի գրավումը։
Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը, ամեն դեպքում, 90+4-րդ րոպեին կարող էր ոչ-ոքի կորզել, բայց Մբապեն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Բետիսին» փրկեց դարպասապահ Ալվարո Վալյեսը։
29-ամյա դարպասապահը, առհասարակ, հանդիպման հերոսն է` կատարելով 6 սեյվ։
Այսպիսով, «Ռեալը» մրցաշրջանի առաջին պարտությունը կրեց։ «Սերուցքայինները» 9 միավորով երկրորդն է, «Բետիսը»` նույնքան միավորով երրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml