Ռեալը դատական հայց է ներկայացրել Լա լիգայի և CVC հիմնադրամի դեմ

Ռեալը դատական հայց է ներկայացրել Լա լիգայի և CVC հիմնադրամի դեմ

10/08/2021 - 17:38

Ինչպես տեղեկացնում է «Ռեալի Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը դատական հայց է ներկայացրել Լա լիգայի ղեկավարության և CVC ներդրումային ընկերության դեմ.

««Ռեալի» տնօրենների խորհուրդը միաձայն որոշել է ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական հայց ներկայացնել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեվասի, CVC հիմնադրամի ղեկավար Խավիեր դե Խայմեի և հենց CVC Capital Partners-ի դեմ։

Բացի այդ, ակումբի տնօրենների խորհուրդը կձեռնարկի բոլոր իրավական գործընթացները, որպեսզի չեղյալ հայտարարի այն պայմանավորվածությունները, որոնք Լա լիգայի ասամբլեան ընդունելու է օգոստոսի 12-ին` կապված Լա լիգայի և CVC հիմնադրամի հետ»,- գրված է մադրիդյան ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ 2.7 մլրդ եվրոյի դիմաց Լա լիգան իր իրավունքների 10%-ը վաճառեց CVC ներդրումային հիմնադրամին։ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն այդ գումարի 90%-ը խոստացել է ակուկբներին, որից 261 մլն եվրոն պետք է բաժին հասնի «Ռեալին»։

Ավելի վաղ, «Ռեալից» բացի, CVC ու Լա լիգայի միջև կնքած պայմանագրի հանդեմ դեմ է արտահայտվել նաև «Բարսելոնան»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023