Ռեալը, Բարսելոնան, Յուվենտուսը կներկայացնեն Սուպերլիգայի թարմացված ծրագիրը
«Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մտադիր են վերակենդանացնել Սուպերլիգայի գաղափարը։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, վերոնշյալ երեք ակումբները, որոնք այդպես էլ պաշտոնապես չեն հայտարարել Սուպերլիգայից դուրս գալու մասին, պատրաստվում են հաջորդ շաբաթ ներկայացնել մրցաշարի թարմացված ծրագիրը։
Նրանք նախատեսում են հրաժարվել որոշ ակումբների՝ Սուպերլիգայի մշտական անդամ լինելու գաղափարից։ Փոխարենը, մրցաշարը ցանկանում է առաջարկել ավանդական որակավորում` ներքին առաջնությունների միջոցով:
Նշվում է, որ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին այդ թեմայով ելույթ կունենա հաջորդ հինգշաբթի` մարտի 3-ին, Սպորտային արդյունաբերության գագաթնաժողովի շրջանակում։ Սպասվում է, որ այդ միջոցառմանը նա կներկայացնի Սուպերլիգայի նոր առաջարկները։
Սուպերլիգայի հանրային ընկալումը փոխելու համար` Անյելին կհայտարարի, որ «Յուվենտուսը» հրաժարվում է մրցաշարի մշտական մասնակցի կարգավիճակից, «որպեսզի առավելագույնի հասցնի ֆուտբոլի ազդեցությունը եվրոպական ակումբների բարեկեցության վրա»: Սուպերլիգայի ստեղծողները պնդում են, որ իրենց նախագիծը վկայում է այն մասին, որ «գործող համակարգը խաթարված է»։
Շատերին չի գոհացնում ֆուտբոլի ներկայիս որակը եվրոպական մրցաշարերում, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայում։ Սուպերլիգան և A22-ը, որը մրցաշարի իրավաբանական անձն է, կարծում են, որ ճգնաժամի հիմանական պատճառը ֆինանսական fair-play-ի թերություններն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեա Անյելի, Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ