Ռեալը պատրաստ է վաճառել Վարանին, եթե արժանի առաջարկ ստանա

Ռեալը պատրաստ է վաճառել Վարանին, եթե արժանի առաջարկ ստանա

11/02/2021 - 23:07

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ռեալը» դիտարկում է կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի հավանական վաճառքի տարբերակներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Սերուցքայինները» պատրաստ են վաճառել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքները, եթե նրա համար առաջարկեն 50 մլն եվրոյից ոչ պակաս գումար։

Հայտնի է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով առավելապես հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Չելսին», իսկ ավելի վաղ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվածություն են ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։

Եղած տարբերակներից «արքայական» ակումբի ղեկավարությունը նախընտրում է ֆրանսիացուն վաճառել փարիզյան ակումբին՝ նպատակ ունենալով լավ հարաբերություններ հաստատել ՊՍԺ-ի հետ և այն օգտագործել հետագայում Կիլիան Մբապեի տրանսֆերի շուրջ բանակցելիս։

Հաղորդվում է, որ «Ռեալը» պատրաստ է վաճառել Վարանին արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե ֆուտբոլիստը հետաքրքրություն չցուցաբերի պայմանագրի երկարաձգման հարցում։

Տեղեկացնենք, որ ֆուտբոլիստի և մադրիդյան ակումբի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումբի կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Վարանը 29 հնարավորից մասնակցել է 28 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023