Ռաուլ. «Վստահ եմ` Ռեալը պայքարից դուրս կթողնի Չելսիին»
«Ռեալ Մադրիդի» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլը, ով ներկայումս մարզում է «արքայական» ակումբի երիտասարդական թիմը` «Կաստիլիան», խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Չելսիի» դեմ կայանալիք դիմակայության մասին.
«Իհարկե, վստահ եմ, որ «Ռեալը» պայքարից դուրս կթողնի «Չելսիին»։ Մենք լավ վիճակում ենք` Լա լիգայում առաջինն ենք, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս եկան քառորդ եզրափակիչ։
Թիմը պատրաստ է։ Այժմ սկսվում է մրցաշրջանի ամենագեղեցիկ հատվածը, որի ընթացքում էլ ամեն ինչ կվճռվի։ Եկել է վայելելու պահը»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Չելսի» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին, պատասխանը` ամսի 12-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Կաստիլիա, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռաուլ, Ռեալ Մադրիդ