Ռանոսի հիանալի նորամուտը. 20-ամյա հարձակվողի գոլը և գոլային փոխանցումը գավաթային խաղում🎥
Գերմանիայի գավաթի 1/32 եզրափակիչում «Բորուսիա Մյոնխենգլադբախը» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախեց հինգերորդ դիվիզիոնը ներկայացնող «Բերզենբրյուկ» ակումբին։
«Բորուսիայի» կազմում պաշտոնական խաղերում նորամուտը նշեց թիմի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսն, ով 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ։
20-ամյա հարձակվողը 77-րդ րոպեին նախ օգնեց աչքի ընկնել Ռոբին Հակին, ապա 89-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` դնելով հանդիպման վերջակետը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գերմանիայի գավաթ, Գրանտ-Լեոն Ռանոս