Ռանոսը խոսել է Բավարիայից հեռանալու պատճառների մասին
Հայաստանի հավաքականի և «Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Bild-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Բավարիայից» հեռանալու պատճառների մասին.
«Դեռ ձմռանն էի որոշել, որ չեմ երկարաձգելու պայմանագիրս «Բավարիայի» հետ։ Նման մրցակցության պայմաններում դժվար է առաջընթաց գրանցել։
Որպես երիտասարդ ֆուտբոլիստ` «Բավարիայում» չէի տեսնում զարգացման լավագույն հեռանկարներն, իսկ «Բորուսիայի» առաջարկը եղավ ճիշտ ժամանակին, որը հիանալի ակումբ է` երկրպագուների հսկայական բանակով։ Անհամբերությամբ սպասում եմ նորամուտիս»,- նշել է 19-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ռանոսը 2018-23 թթ. հանդես է եկել «Բավարիայի» համակարգում, իսկ «Բորուսիա Մյոնխենգլադբախի» շարքերը վերջերս է համալրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Գրանտ-Լեոն Ռանոս, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ