Հայ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ
Ինչպես տեղեկանում ենք Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի Telegram-ի ալիքից, հայազգի դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել իսպանական Սեգունդան ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը վերջերս է համալրել մադրիդյան ակումբի շարքերը և հանդես է գալու «Ռայոյի» երկրորդ թիմի կազմում։
Հատկանշական է, որ նրա վերջին ակումբը եղել է «Լեգանեսը», իսկ մինչ այդ էլ հանդես է եկել ԱՄՆ-ն ներկայացնող մի շարք ակումբների կազմում։
Այլ տեղեկություններ հայտնի չեն նրա մասին։
Հավելենք, որ «Ռայո Վալեկանոն» Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղից հետո վաստակել է 49 միավոր և 22 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ առաջատար «Էսպանյոլին» զիջելով 12 միավոր։ Ակումբը պայքարում է Լա լիգայի ուղեգրերի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ Մամբրեյան, Լա լիգա, Ռայո Վալեկանո, Սեգունդա, Վարուժան-Հովհաննեսյան