Ռայոլա. «ՊՍԺ-ն վախենում է Շևալյեի կողքին  Դոնարումայի պես ուժեղ դարպասապահ ունենալ»

Ռայոլա. «ՊՍԺ-ն վախենում է Շևալյեի կողքին Դոնարումայի պես ուժեղ դարպասապահ ունենալ»

15/08/2025 - 13:36

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Էնցո Ռայոլան ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում բացառիկ մանրամասներ է ներկայացրել իր հաճախորդի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.

«Արձակուրդից հետո առաջ հանդիպման ժամանակ Լուիշ Կամպուշը (Խմբ.` ՊՍԺ-ի ղեկավարության խորհրդականը) ինձ ասաց, որ Էնրիկեն այլևս հույսեր չի կապում Ջիջիոյի հետ ու որոշել է հեռացնել նրան թիմից ու մարզումներից։ Կամպուշը միայն ասաց, որ որոշումը կայացրել է մարզիչը, թե ակումբը։

Մեկ ամիս առաջ մենք քննարկում էինք պայմանագիրը երկարաձգելու շուրջ, և ես չեմ կարծում, որ արձակուրդի ընթացքում մարզիչը նման որոշում է կայացրել` հաշվի առնելով, թե Դոնարուման ինչ ներդրում է ունեցել Չեմպիոնների լիգան հաղթելու հարցում։ Կարող եմ հաստատել, որ Կամպոշի ասածն ու Էնրիկեի որոշումն ինձ համար անիմաստ են։

Վերլուծելով կատարվածը` եկել եմ հետևյալ եզրահանգմանը. ՊՍԺ-ն վախենում է Շևալյեի կողքին Դոնարումայի պես ուժեղ դարպասապահ ունենալ։ Նրանք վախենում են, որ նոր խաղացողը ճնշմանը չի դիմանա։ Այժմ կարող եմ միայն մտածել, որ նման որոշում կայացվել է միայն նոր դարպասապահին պաշտպանելու համար։

Այդուհանդերձ, այդ եզրահանգումն էլ վերջնական համոզիչ չէ ինձ համար, քանի որ երբ Ջիջիոն նոր էր տեղափոխվել ՊՍԺ, հանդիպեց այնպիսի ուժեղ դարպասապահի մրցակցությանն, ինչպիսին Կեյլոր Նավասն էր, ու պայքարեց` հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Նույնը պատահեց «Միլանում», երբ 16 տարեկանում սկսեց պայքարել Դիոգե Լոպեսի հետ։

Տպավորություն է, թե ՊՍԺ-ն ինչ-որ անորոշություն ունի այն դարպասապահի հարցում, որին ձեռք է բերել»,- ասել է Ռայոլան։

Ջանլուիջի Դոնարուման ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի որոշմամբ հեռացվել է թիմից։ Իսպանացի մասնագետն իր որոշումը մեկնաբանել է.

«Դա կապված է միայն այն դարպասապահի խաղաոճով, որը ես նախընտրում եմ»։

Փարզիյան գրանդը վերջերս «Լիլից» 40 միլիոն եվրոյով ձեռք է բերել դարպասապահ Լյուկա Շևալյեին։ Վերջինը «Պարի Սեն-Ժերմենում» նորամուտը նշել է «Տոտենհեմի» դեմ ՈՒԵՖԱ-ի Սուպերտավաթի խաղում։

Նշենք, որ Էնցո Ռայոլան աշխարհահչռակ նախկին գործաիալ Մինո Ռայոլայի զարմիկն է։ Վերջինը մահացել է 2022 թ. ապրիլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023