Ռամոս. «Մեսսիի համար միշտ տեղ կլինի իմ թիմում»
ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը խոսել իր թիմակից Նեյմարի հետ հարաբերությունների, ինչպես նաև Լեո Մեսսիի մասին։
«Ինձ դուր է գալիս խաղալ լավագույնների հետ, իսկ Մեսսին, միանշանակ, աշխարհում լավագույններից է։ Ես շարունակում եմ ասել, որ նրա համար միշտ տեղ կլինի իմ թիմում։
Չնայած Նեյմարը խաղացել է «Բարսելոնայում», իսկ ես` «Ռեալում», մենք հիանալի հարաբերություններ ենք ձևավորել։ Նա ինձ նամակներ էր ուղարկում և համոզում խ տեղափոխվել ՊՍԺ։ Ես գնահատում եմ այդպիսի հարաբերությունները»,- նշել է իսպանացի պաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալի» կազմում 16 տարի հանդես գալուց հետո 35-ամյա պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով համալրել է «Պարի Սեն-Ժերմենի» շաքերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Նեյմար, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ