Ռամոսի եղբայրը խոսել է նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի եղբայրը` Ռենեն, ով նաև իսպանացի պաշտպանի գործակալն է, խոսել է նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Սերխիոն ՊՍԺ-ի կազմում կխաղա այն ժամանակ, երբ կկարողանա։
Նա չի պատրաստվում ավարտել կարիերան կամ էլ խզել պայմանագիրը։ Նույնիսկ կասկած չկա նրա ապագայի հետ կապված։
Խնդիրը նրա ֆիզիկական վիճակն է»,- Ռենե Ռամոսի խոսքերը մեջբերում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով El Mundo-ին։
Հիշեցնենք` օրեր առաջ խոսակցություններ տարածվեցին, թե, կապված իսպանացի պաշտպանի առողջական վիճակի հետ, ՊՍԺ-ն դիտարկում է նրա` ակումբի հետ գործող պայմանագրի խզման տարբերակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՊՍԺ, Ռենե Ռամոս, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ