Ռամոս․ «Կանգնեցի Գարսիայի ոտքին, սակայն չեմ կարծում, որ դա ինչ-որ ազդեցություն ունեցավ»
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատր «Ռեալը» հյուրընկալվելիս դժվար հաղթանակ տարավ «Ատլետիկ Բիլբաոյի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խաղի 73-րդ րոպեին խփեց «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսը։
Խփած գնդակից րոպեներ անց 11 մետրանոց հարված կարող էր նշանակվել արդեն «Ռեալի» դարպասին․ սեփական տուգանային հրապարակում Ռամոսը կանգնել էր բասկյան ակումբի կիսապաշտպան Ռաուլ Գարսիայի ոտքին, սակայն մցրավարի սուլիչը լռեց՝ նույնիսկ չփորձելով օգտվել VAR համակարգից։
34-ամյա պաշտպանը խաղից հետո մեկնաբանել է այդ դրվագը․
«Ես մի կանգնեցի Ռաուլ Գարսիայի ոտքին, սակայն ես չէի տեսնում նրան, քանի որ թիկունքով էի կանգնած դեպի դարպասը և չեմ կարծում, որ այդ դրվագը ինչ-որ ազդեցություն ունեցավ»,- նշել է Ռամոսը, ում խոսքերը մեջբերում է El Chiringuito TV-ն։
# Լա-լիգա, Ռաուլ Գարսիա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս