«Ռաբոնայով» խփած ֆանտաստիկ գոլ` Մարոկկոյի առաջնության առաջատարի պաշտպանից 🎥
Մարոկկոյի բարձրագույն առաջնության` Բոթոլա Պրո 1-ի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Մաղրիբը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Վիդադին»։
Տաներերի հաղթական գոլը 80-րդ րոպեին խփել է կենտրոնական պաշտպան Դրիս Էլ Ջաբլին` մրցակցի դարպասը գրավելով «ռաբոնա» տեսակ հանրահայտ հարվածով։
28-ամյա ֆուտբոլիստը ֆանտաստիկ գոլ է խփել։
Ֆես քաղաքը ներկայացնող ակումբը 31 միավորով գլխավորել է մրցաշարային աղյուսակը։ «Մաղրիբը» պայքարում է 41 տարի անց երկրի չեմպիոն դառնալու համար։ Վերջին անգամ ակումբը Մարոկկոյի առաջնությունը հաղթել է 1985 թվականին։
«Վիդադը», որի կազմում հանդես է գալիս «Այաքսի», «Չելսիի» ու Մարոկկոյի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հակիմ Զիեշը, 30 միավորով 3-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Բոթոլա Պրո 1, Դրիս Էլ Ջաբլի, Մաղրին, Մարոկկոյի առաջնություն, Վիդադ