Պաշտոնական. Ջեք Գրիլիշն անհավանական գումարի դիմաց տեղափոխվեց Մանչեսթեր Սիթի
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին։
«Քաղաքաբնակները» 25-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարել են 117.5 մլն եվրո` նրա հետ կնքելով 6 տարվա պայմանագիր`մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Այսիպսով, Ջեք Գրիլիշը միանգամից թարմացրեց 3 տրանսֆերային ռեկորդ` դառնալով բրիտանացի, «Մանչեսթեր Սիթիի» ու Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Ջեք Գրիլիշն «Աստոն Վիլլայի» սան է, որի կազմում անցկացրել է 213 հանդիպում` դառնալով 32 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Մանչեսթեր-Սիթի, Ջեք Գրիլիշ, տրանսֆերներ