Ջերարդը մերժել է անգլիական ակումբներից մեկին
«Ռեյնջերսի» ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող էր աշխատանքի անցնել անգլիական ակումբներից մեկում։
Ինչպես տեղեկացնում է անգլիացի լրագրող Գրեգոր Մաքգրեգորը, Չեմպիոնշիփը ներկայանցող «Բրիսթոլ Սիթին» ակումբը գլխավորելու առաջարկ է կատարել, սակայն 40-ամյա մասնագետը մերժել է։
«Բրիսթոլ Սիթին» Չեմպիոնշիփի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ չկարողանալով ձեռք բերել ԱՊԼ-ի ուղեգիր, իսկ Սթիվեն Ջերարդն անցնող մրցաշրջանում «Ռեյնջերսի» հետ դարձավ Շոտլանդիայի փոխչեմպիոն։
«Ռեյնջերսը» դեռևս շարունակում է պայքարը Եվրոպա լիգայի խաղարկության ընթացիկ խաղարկությունում։ Գլազգոն ներկայացնող ակումղը 1/8 եզրափակչի շրջանակում մրցում է «Բայերի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Լևերկուզենը ներկայացնող ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 3։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին։
# Բրիսթոլ Սիթի, Չեմպիոնշիփ, Ռեյնջերս, Սթիվեն Ջերարդ