Ջենոայի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է կասկածվում
«Ջենոայի» պաշտպան Էդուարդո Գոլդանիգան թիմից առանձին է մարզվում։ Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, խաղացողի մոտ կորոնավիրուս է կասկածվում։
Խաղացողն իրեն լավ չի զգացել, իսկ թիմի բժիշկները որոշել են նրան մեկուսացնել։ Աղբյուրը նշում է, որ քիչ է հավանական, որ նրա մոտ կորոնավիրուս լինի, սակայն այսօր խաղացողը պետք է ևս մի քանի հետազոտություն անցնի։
Հիշեցնենք, որ Իտալիայում նույնպես բռնկվել է կորոնավիրուս, ինչի պատճառով 14 մարդ արդեն մահացել է։
# Էդուարդո Գոլդանիգա, կորոնավիրուս, Ջենոա