Ջեկոն փայլում է` Ինտերին պարգևելով անչափ կարևոր հաղթանակ🎥

Ջեկոն փայլում է` Ինտերին պարգևելով անչափ կարևոր հաղթանակ🎥

24/11/2021 - 23:37

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Շախտյոր Դոնեցկի» դեմ։

Սիմոնե Ինձզագիի թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով։

«Ներաձուրիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը` գործնականում վճռելով 1/8 եզրափակիչի ուղետրի հարցը։

«Շախտյորը» մնաց 1 միավորով և եզրափակում է խումբը։

Հավելենք, որ այս խմբում կկայանա նաև «Շերիֆ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022