Պրեմիեր լիգան նոր առաջատար ունի. Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տոնեց Վոթֆորդի նկատմամբ🎥

Պրեմիեր լիգան նոր առաջատար ունի. Մանչեսթեր Սիթին վստահ հաղթանակ տոնեց Վոթֆորդի նկատմամբ🎥

05/12/2021 - 00:20

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Վոթֆորդի» դեմ։

Պեպ Գվարդիոլայի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին մեծ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։

«Քաղաքաբնակների» կազմից կրկին փայլեց Բերնարդու Սիլվան, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Ռահիմ Սթերլինգը։

Տանտերերի միակ գոլն էլ գրանցվեց Կուչոն։

«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր, շրջանցեց «Չելսիին» և «Լիվերպուլին» և գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022