Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն սեյվը🎥
«Լութոն Թաունի» դարպասապահ Թոմաս Կամինսկին` անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն սեյվի հեղինակ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
Բելգիացի դարպասապահը կրկնակի փայլուն սեյվ է կատարել 13-րդ տուրի` «Քրիսթալ Փելասի» դեմ տնային խաղում (2:1)` իր թիմին փրկելով Էբերեչի Էզեի ու Ջեֆրեյ Շլուպի հարվածներից հետո։
Հավելենք, որ 31-ամյա դարպասապահը մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր 38 խաղերին և երկու անգամ դարպասհ պահել անառին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2023/24 մրցաշրջան, ԱՊԼ, Թոմաս Կամինսկի, Լութոն Թաուն