ՊՍԺ-ն ևս մեկ խոշոր տրանսֆեր կիրականացնի
Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» պաշտպան Վիլիան Պաչոն կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ էկվադորցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում փարիզյան ակումբը վերջնական համաձայնության է հասել «արծվների» հետ։
«Պարի Սեն-Ժերմենը» 22-ամյա պաշտպանի համար վճարելու է ֆիքսված 40 մլն եվրո։ Գործարքում ներառված են լինելու նաև տարբեր հավելավճարներ։ Պաչոն նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Երիտասարդ ֆուտբոլիստը «Այնտարխտ» էր տեղափոխվել 2023 թ. ամռանը և ակումբում 44 խաղում կատարել է 2 ասիստ։
Նշենք, որ Պաչոն դառնալու է ՊՍԺ-ի պատմության առաջին էկվադորցի ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ ֆրանսիական գրանդը վերջերս 60+10 մլն եվրոյով գնել էր նաև «Բենֆիկայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշի տրանսֆերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այնտրախտ, ՊՍԺ, Վիլիան Պաչո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո