ՊՍԺ-ն ևս մեկ խոշոր տրանսֆեր է իրականացրել
Լիսաբոնի «Սպորտինգի» եզրային պաշտպան Նունու Մենդեշը կարիերան կշարունակի ՊՍԺ -ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբը 19-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու է, որի դիմաց վճարելու է 7 մլն եվրո, ինչից ավարտից 40 մլն եվրոյի դիմաց գնելու է նրա ամբողջական տրանսֆերային իրավունքները։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է 5 տարով։
Աղբյուրի փոխանցմամբ` երիտասարդ խաղացողի համար մղվող պայքարում փարզիյան ակումբն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից», որը պատրաստ չի եղել վճարել պահանջվող 40 մլն եվրոն։
Հավելենք, որ Նունու Մենդեշը «Սպորտինգի» մարզադպրոցի սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 47 հանդիպում` դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նունու Մենդեշ, ՊՍԺ, Սպորտինգ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո