ՊՍԺ-ն փորձում է Մբապեին համոզել, որ Ռեալում Վինիսիուսի պատճառով չի խաղալու ձախ եզրից
ՊՍԺ-ն փորձում է անել ամեն ինչ` Կիլիան Մբապեին իր շարքերում պահելու համար։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Պարի Սեն-Ժերմենը» ցանկանում է 24-ամյա հարձակվողի շուրջ կառուցել ակումբի կարճաժամկետ ծրագիրը։
Բացի այդ, փարիզյան ակումբը Մբապեին փորձում է համոզել, որ վերջինս «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես չի գալու ձախ եզրից։
ՊՍԺ-ի ղեկավարությունը ֆրանսիացի գոլահարն հիշեցրել է, որ նա հանդես էր գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում, երբ Նեյմարը խաղում էր ակումբի կազմում։
Ըստ նրանց` նույն պատմությունը կրկնվելու է նաև «արքայական» ակումբում, որի կազմում ձախ եզրից գործում է Վինիսիուսը։
Հավելենք, որ Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Պարի Սեն-Ժերմենը» մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել Մբապեին, այլ ցանկանում է, որ վերջինս ինքը ցանկանա ակտիվացնել դրա երկարաձգմանը կետը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, տրանսֆերներ