ՊՍԺ-ն Վարանին դիտարկում է որպես Տիագո Սիլվային փոխարինող

ՊՍԺ-ն Վարանին դիտարկում է որպես Տիագո Սիլվային փոխարինող

04/04/2019 - 11:55

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը դարձյալ ՊՍԺ-ի թիրախում է:

Փարիզյան գրանդը միանում է ՄՅՈւ-ի, «Յուվենտուսի» և «Բավարիայի» հետ պայքարին, հայտնում է As-ը:

ՊՍԺ-ն Վարանին դիտարկում են որպես թիմի ավագ Տիագո Սիլվային հավանական փոխարինող, քանի որ 34-ամյա բրազիլացին կարող է հաջորդ տարվա ամռանը դառնալ ազատ ֆուտբոլիստ. պայմանագրի երկարաձգման բանակցություններն առայժմ անարդյունավետ են:

Վարանն արդեն հայտնել է «Ռեալին» մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու իր մտադրության մասին:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023