Վրեժ! ՊՍԺ-ն յուրահատուկ նվաճման հասավ ՉԼ շրջանակում
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Բավարիային», սակայն նվաճեց մրցաշարի 1/2 եզրափակչի ուղեգիր, քանի որ մրցակցի հարկի տակ մեկ գնդակ ավել խփեց, իսկ ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 3։3 հաշիվը։
Պարզվում է՝ «Բավարիային» պայքարից դուրս թողնելով՝ փարիզյան ակումբը յուրահատուկ նվաճման է հասել Չեմպիոնների լիգայի շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «Պարի Սեն-Ժերմենը» դարձել է առաջին ակումբը, որը պարտվելով Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչում, կարողացել է հաջորդ խաղարկությունում դուրս թողնել գործող գավաթակրին։ Մրցաշարի պատմության շրջանակում երբևէ նման դեպք չէր գրանցվել։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչում նույնպես մրցեցին ՊՍԺ-ն ու «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը Կինգլսի Կոմանի միակ գոլի շնորհիվ հաղթեց 1։0 հաշվով՝ 6-րդ անգամ տիրանալով բաղձալի գավաթին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կինգլսի Կոման, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ