ՊՍԺ-ն ու Ռեալը ցանկանում են պայմանագիր կնքել Միլանի առաջատարներից մեկի հետ
«Պարի Սեն-Ժերմենն» ու «Միլանը» մտադիր են ամրապնդել կիսապաշտպանության կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով 2022 թ. ամռանը կլքի ակումբը։
«Ռոսոներիները» փորձել են երկարաձգել նրա հետ պայմանագիրը, սակայն բանակցությունները դեռ որևէ արդյունք չեն տվել։
Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա կիսապաշտպանի շուրջ ստեղծված իրավիճակին լրջորեն հետևում են «Ռեալ Մադրիդն» ու ՊՍԺ-ն, որոնք պատրաստ են պայմանագիր առաջարկել իվուարցի ֆուտբոլիստին` բավարարելով նաև նրա ֆինանսական բոլոր պահանջները։
Հավելենք, որ Կեսիեն «Միալնի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 196 հանդիպում` դառնալով 32 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆրանկ Կեսիե