ՊՍԺ-ն նորից ձախողվեց` պարտվելով «Մոնակոյին» 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի երրորդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Մոնակոյից»։
Փարիզյան գրանդը 31-րդ րոպեին` թիմի ավագ Մարկինյոսի գոլից հետո բացեց հաշիվը, բայց մոնեգասկյան ակումբը երկրորդ կեսում կարողացավ երկու անգամ գրավել մրցակցի դարպասն ու տանել կամային հաղթանակ։
Ֆելիպե Լուիսի գլխավորած թիմից 58-րդ ու 72-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Նազինյոն ու Սթանիս Իդումբոն։
«Մոնակոն» բոլոր խաղորում հաղթել է ու 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Պարի Սեն-Ժերմենը» Լիգա 1-ի նոր մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 2 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml