ՊՍԺ-ն Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է թիմից
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ն, ՊՍԺ-ն Լեո Մեսսիին երկու շաբաթով հեռացրել է ակումբից մարզումը բաց թողնելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում է կայացվել Լիգա 1-ի 33-րդ տուրում «Լորյանի» դեմ կայացած խաղից հետո (1:3) արգենտինացի ֆուտբոլիստի` Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով։
Հաղորդվում է, որ Մեսսին կարող էր մեկնել միայն ոչ-ոքիի կամ հաղթանակի դեպքում, ինչի մասին էլ նրան զգուշացրել էին ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն և ֆուտբոլային հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշը։
Փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Մեսսին իր այդ քայլով վատ օրինակ է ծառայել մյուս ֆուտբոլիստների համար և մեծ սխալ է գործել։
Նշենք, որ Մեսսիի` փարիզյան ակումբից հեռացման մասին լուրը հաստատում է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այսպիսով, 35-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Պարի Սեն-Ժերմենի» հաջորդ երկու հանդիպումները, որոնց շրջանակում ակումբը մրցելու է «Տրուայի» (մայիսի 7) և «Այաչոյի» դեմ (մայիսի 13)։
Հավելենք, որ Մեսսին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 37 հանդիպում` դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, ՊՍԺ