ՊՍԺ-ն հաստատեց․ Տուխելն ազատվեց պաշտոնից
Ինչպես հաղորդում է ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը, Թոմաս Տուխելը հեռացվեց ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։ Հաղորդվում է նաև, որ որոշումը կայացվել է ակումբի ցուցադրած խաղի և գրանցաց արդյունքների խորն ու հանգամանալից վերլուծությունից հետո։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թոմաս Տուխելին և նրա շտաբին, այն ամենի համար, որ նրանք կատարեցին ակումբի համար։ Թոմասը շատ էներգիա ներդրեց իր աշխատանքում, և մենք կհիշենք այն լավ ժամանակները, որ միասին անցկացրինք»,- ասել է ՊՍԺ-ի նախագահ Նասիր Ալ-Հելայֆին՝ ցանկանալով գերմանացի մարզչին հաջողություն հետագայում։
Տուխելը ստանձնել էր փարիզյան ակումբի ղեկը 2018 թվականի հուլիսից։ Նրա գլխավորությամբ ակումբն անց է կացրել 127 հանդիպման բոլոր խաղերը միասին վերցրած՝ գրանցելով 95 հաղթանակ, 12՝ ոչ-ոքի և 20 պարտություն։
Նշենք, որ ամենայն հավանականությամբ, փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Մաուրիսիո Պոչետինոն։
# Թոմաս ՏՈւխել, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ