ՊՍԺ-ն կրկին նվազագույն հաշվով է հաղթել 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Անժերին»։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի միակ ու հաղթական գոլը 50-րդ րոպեին խփել է Ֆաբիան Ռուիսը։
«Պարի Սեն-Ժերմենը» երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և 6 միավորով առաջին տեղում է։ «Անժերը» 3 միավորով 8-րդն է։
Փարիզյան գրանդն առաջին տուրում նույնպես հաղթել էր նվազագույն հաշվով` առավելության հասնելով «Նանտի» դեմ խաղում (1:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am