ՊՍԺ-ն այլևս չի ցանկանում գնել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Մեսսին, Նեյմարն ու Մբապեն
ՊՍԺ-ն որոշել է փոխել տրանսֆերային քաղաքականությունը։
Արդեն հայտնի է դարձել, որ «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից։
Այդ ամենով պայմանավորված` փարիզյան ակումբն արդեն սկսել է պատրաստվել 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանին։
Telefoot-ը գրում է, որ ՊՍԺ-ն այլևս չի ցանկանում գնել այնպիսի աստղերի, ինչպիսիք են Նեյմարը, Կիլիան Մբապեն ու Լեո Մեսսին։
Դրա փոխարեն, ակումբը շեշտը դնելու է մեծ ներուժ ունեցող ֆրանսիացի ֆուտբոլիստների վրա, ինչպես, օրինակ, Բրեդլի Բարկոլան։
Բացի այդ, ՊՍԺ-ն սկսել է բանակցություններ վարել «Լիլի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Լենի Յորոյի տրանսֆերի հարցում։
Ամեն դեպքում, փարիզյան ակումբը դեռևս վերջնական չի հարաժարվելու խոշոր գործարքներ իրականացնելուց և մտադիր է գնել «Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմենին, ում հրաժարագինը 130 մլն եվրո է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրեդլի Բարկոլիա, Լենի Յորո, Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ