ՊՍԺ-ի դահիճը. Նիցցան կրկին հաղթեց փարիզյան ակումբին🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում, որտեղ «Նիցցան» մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 88-րդ րոպեին աչքի ընկավ Էնդի Դելորը` հաղթանակ պարգևելով «Նիցցային»։
Նշենք, որ «Նիցցան» ու ՊՍԺ-ն ընթացիկ մրցաշրջանում հանդիպել են 3 անգամ։ Այդ խաղերում փարիզյան ակումբը չի կարողացել գրավել մրցակցի դարպասը, կրել է 2 պարտություն, մեկ հանդիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
Այս հաղթանակից հետո «Նիցցան» 49 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։
«Պարի Սեն-Ժերմենն» իր ակտիվում ունի 63 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնդի Դելոր, Մաուրիսիո-Պոչետինո, Նիցցա, ՊՍԺ, Քրիստոֆ Գալտյե