ՊՍԺ – Բորուսիա հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների
Ինչպես տեղեկացնում է Փարիզի ոստիկանության պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման համար երկրպագուների մոտւքը «Պարկ դե Պրենս» մարզադաշտ փակ է լինելու։ Մարզադաշտը փակ է լինելու կորոնավիրուսի պատճառով։
Այսպիսով, 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ մարտի 11-ին։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում դորտմունդյան ակումբը հաղթել է 2։1 հաշվով։
Նշենք, որ առանց հանդիսականների է անցկացվելու նաև «Վալենսիա» – «Ատալանտա» հանդիպումը։
# Բորուսիա-Դորտմունդ, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ