ՊՍԺ-ի երկու առանցքային ֆուտբոլիստներ կկարողանան մասնակցել Բավարիայի դեմ խաղին
Ապրիլի 13-ին Փարիզում կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակչի ՊՍԺ – «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը։
Դիմակայության առաջին հանդիպումը փարիզյան ակումբի կազմից, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, բաց թողեցին Ալեսանդրո Ֆլորենցին և Մարկո Վերատին։
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիացի լրագրող Ժուլիեն Մեյնարդը, երկու ֆուտբոլիստներն էլ արդեն ապաքինվել են Covid-19-ից և պատրաստ կլինեն դիմակայության պատասխան խաղին։ Երկու ֆուտբոլիստներն էլ ապրիլի 11-ին կորոնավիրուսի թեստ են հանձնել, որը եղել է բացասական։
Հիշեցնենք, որ Մյունխենում կայացած առաջին խաղում «Պարի Սեն-Ժերմենը» դրամատիկ պայքարում հաղթեց 3։2 հաշվով։ Պատասխան հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 23։00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեսանդրո Ֆլորենցի, Բավարիա, կորոնավիրուս, Մարկո Վերատի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ