Պուլիշիչի` գնդակի հիանալի կասեցումը, անցումն ու գոլը Պանամայի դեմ խաղում🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում ԱՄՆ հավաքականը սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց Պանամայի ընտրանուն։
Ամերիկացիների կազմից փայլեց Քրիստիան Պուլիշիչը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
Հատկապես գեղեցիկ ստացվեց 23-ամյա վինգերի երրորդ գոլը, երբ գնդակը բավական գեղեցիկ ձևով կասեցրեց, ինչից հետո մեկ հպումով այն անցկացրեց պանամացիների պաշտպան Անդրես Անդրադեի ոտքերի արանքով և գրավեց մրցակցի դարպասը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, ԱՄՆ հավաքական, Աշխարհի առաջնություն, ԿՈՆԿԱԿԱՖ, Մունդիալ-2022, Քաթար-2022, Քրիստիան Պուլիշիչ