Պորտուգալիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին` 6-րդ տուրի Պորտուգալիա – Հայաստան հանդիպման մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավար – Իրֆան Պելյտո (Բոսնիա և Հերցեգովինա),
Եզրային մրցավարներ – Սենադ Իբրիշիմբեգովիչ, Դավոր Բելյո (երկուսն էլ` Բոսնա և Հերցեգովինա),
Տեսաօգնականներ – Ջանլուկա Աուրելիանո, Դանիելե Պատերնա (երկուսն էլ` Իտալիա),
Չորրորդ մրցավար – Միլոշ Գիգովիչ (Բոսնիա և Հերցեգովինա)։
41-ամյա Պելյտոն նախկինում մեկ անգամ է սպասարկել Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ խաղ` 2020թ. սեպտեմբերի 5-ին լինելով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի հանդիպման (1-2) գլխավոր մրցավարը։
Բոսնիացի մրցավարը 2017 թ. նոյեմբերի 8-ին սպասարկել է նաև Չեխիա Մ19 – Հայաստան Մ19 (5:0) խաղում։
Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում, մեկնարկը` ժամը 18:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Իրֆան Պելտո, Հայաստանի-հավաքական, Մունդիալ-2026, Պորտուգալիա-Հայաստան, Պորտուգալիայի հավաքական