Պորտուգալիան վստահ խաղով հաղթել է ԱՄՆ-ին 🎥
Պորտուգալիան վստահ խաղով հաղթել է ԱՄՆ-ին 🎥
01/04/2026 - 15:35

Պորտուգալիայի ազգային հավաքականն Ատլանտայի «Մերսեդես Բենց» ստադիոնում ընկերական խաղում 2:0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի թիմին։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլերը խփել են Ֆրանսիշկու Տրինկաուն և Ժոաու Ֆելիքսը։

Պորտուգալացիները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն հունիսի 6-ին` մրցելով Չիլիի հավաքականի դեմ։

ԱՄՆ-ը տնային աշխարհի առաջնությունից առաջ ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի` մայիսի 31-ին մրցելով Սենեգալի, իսկ հունիսի 6-ին` Գերմանիայի հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026