Պորտուգալիան ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Քաթարին
Պորտուգալիայի հավաքականը Ֆարուի «Ագլարվե» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Քաթարի ընտրանու դեմ։
Ողջ հանդիպման ընթացքում Ֆերնանդու Սանթուշի սաներն ունեին տարածքային ու խաղային հսկայական առավելություն, ինչն էլ նպաստեց, որ տանտերերը հաղթեն խոշոր` 3:0 հաշվով։
Պորտուգալացիների կազմից մեկական անգամ աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոզե Ֆոնտեն ու Ադրիեն Սիլվան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am