Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը 📸
Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը 📸
21/03/2026 - 13:16

Ռոբերտո Մարտինեսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են Պորտուգալիայի ազգային հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։

Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռուի Սիլվա («Սպորտինգ Լիսաբոն»)։

Պաշտպաններ – Անտոնիու Սիլվա, Տոմաշ Արաուժու (երկուսն էլ` «Բենֆիկա»), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Ֆրանսիա), Մատեուշ Նունյեշ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ Լիսաբոն»), Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ռենատու Վեյգա («Վիլյառեալ», Իսպանիա), Ժոաու Կանսելու («Բարսելոնա», Իսպանիա)։

Կիսապաշտպաններ – Ժոաու Նևեշ, Վիտինիա (երկուսն էլ` ՊՍԺ), Բրունու Ֆեռնանդեշ («Մանչեսթեր Յունյաթեդ»), Սամու Կոշտա («Մալյորկա», Իսպանիա), Մատեուշ Ֆեռնանդեշ («Վեսթ Հեմ», Անգլիա), Ռուբեն Նևեշ («Ալ Հիլալ», Սաուդյան Արաբիա)։

Հարձակվողներ – Ռոդրիգու Մորա («Պորտու»), Ռիկարդու Օրտա («Բրագա»), Պեդրու Գոնսալվեշ, Ֆրանսիշկու Տրինկաու (երկուսն էլ` «Սպորտինգ Լիսաբոն»), Ռաֆայել Լեաու («Միլան», Իտալիա), Ժոաու Ֆելիքս («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ֆրանսիշկու Կոնսեյսաու («Յուվենտուս», Իտալիա), Պեդրու Նետու («Չելսի», Անգլիա), Գոնսալու Ռամուշ (ՊՍԺ), Գոնսալու Գեդեշ («Ռեալ Սոսիեդադ», Իսպանիա)։

«Սելեսաոյի» հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս է մնացել «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (143 գոլ) Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալացիները մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Մեքսիկայի հետ, իսկ ապրիլի 1-ին` ԱՄՆ-ի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026