Պոչետինո. «Խայտառակություն է. Դոնարումայի նկատմամբ խախտում կար»
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»` լքելով պայքարը։
Հանդիպման 61-րդ րոպեին փարիզյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կոպիտ սխալ թույլ տվեց, ինչից հետո Կարիմ Բենզեման մենապայքարի մեջ մտավ նրա հետ, խլեց գնդակը և, այն խաղարկելով Վինիսիուսի հետ, հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպմումից հետո «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է այդ դրվագը.
«Խայտառակություն է։ Դոնարումայի նկատմամբ կանոնների խախտում կար։
Անհնար է լռել նման կոպիտ սխալի մասին։ Անհավատալի է, որ նման բան է տեղի ունենում 2022 թվականին»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կարիմ-Բենզեմա, Մաուրիսիո-Պոչետինո, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ջանլուիջի Դոնարումա, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս