Պոչետինո․ «ՊՍԺ-ն միշտ էլ հատուկ տեղ է ունեցել իմ սրտում»
Ինչպես հայտնի է, Թոմաս Տուխելի հեռացումից հետո «ՊՍԺ»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել արգենտինացի մասնագել Մաուրիսիո Պոչետինոն։ Ակումբի պաշտոնական կայքը մարզչի հարցազրույցից մի հատված է հրապարակել․
«Շատ ուրախ եմ․ ինձ համար մեծ պատիվ է լինել «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ։ Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը՝ ինձ վստահելու համար։ «ՊՍԺ»-ն միշտ էլ հատուկ տեղ է ունեցել իմ սրտում։ Ես հիանալի հիշողություններ ունեմ` կապված ակումբի և «Պարկ դե Պրենս» մարզադաշտի հետ։
Ես մեծ ամբիցիաներով եմ վերադառնում ակումբ և անհամբեր սպասում եմ, թե երբ եմ սկսելու իմ աշխատանքը աշխարհի մանատաղանդավոր ֆուտբոլիստներից մի քանիսի հետ։
Ակումբն ունի ֆանտաստիկ պոտենցիալ և մենք մարզչական շտաբով հնարավոր ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլոր մրցաշարերում առավելագույն արդյունքների հասնենք, ինչպես նաև մենք կվերդարձնենք «ՊՍԺ»-ի հարձակողական խաղաոճը, որի համար մեր երկրպագուները միշտ սիրել են մեզ»,- ասել է Պոչետինոն։
Տեղեկացնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել «ՊՍԺ»-ի կազմում 2001-2003 թվականներին։
# Լիգա-1, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ