Պոչետինոն վարակվել է կորոնավիրուսով
ՊՍԺ-ի պաշտոնական թվիթերյան էջը տեղեկացնում է, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։
48-ամյա մասնագետը արդեն մեկուսացվել է և գտնվում է բժիշկների վրահսկողության ներքո։
Լիգա 1-ի 20-րդ տուրի «Անժերի» դեմ արտագնա խաղում թիմի գործողությունները կղեկավարեն արգենտինացի մասնագետի օգնականներ Խեսուս Պերեսը և Միգել Դ՛Ագոստինոն։ Խաղը տեղի կունենա հունվարի 16-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը վերջերս է նշանակվել փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ և հասցրել է արդեն տիտղոս տվաճել՝ հաղթելով Ֆրանսիայի Սուպեր գավաթը։
# Անժեր, Լիգա-1, Խեսուս Պերես, կորոնավիրուս, Մաուրիսիո-Պոչետինո, Միգել Դ՛Ագուստինո, ՊՍԺ