Պոչետինոն մեկնել է Փարիզ
Վերջերս հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ն գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ է արել Թոմաս Տուխելին։
Այդ պաշտոնում գերմանացի մասնագետին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, արգենտինացի մարզիչն արդեն մեկնել է Փարիզ, որպեսզի պայմանագիր ստորագրի «Պարի Սեն-Ժերմենի» հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբն ու Պոչետինոն պայմանագիրը կնքելու են մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Կողմերը նաև քննարկել են կատարվելիք հավանական տրանսֆերները։
Հիշեցնենք, որ 48-ամյա մասնագետը մինչ այժմ մարզել է «Էսպանյոլը» (2009թ․ հունվար – 2012թ․ նոյեմբեր), «Սաութհեմպտոն» (2013թ․ հունվար – 2014թ․ մայիս), «Տոտենհեմ» (2014թ․ մայիս – 2019թ․ նոյեմբեր)։
# Թոմաս ՏՈւխել, Լիգա-1, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ