Պոչետինոն համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ․ կողմերը շուտով պայմանագիր կկնքեն
Ինչպես արդեն հայտնել ենք, ՊՍԺ-ն ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից։
Այդ պոշտոնում գերմանացի մասնագետին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսի Պոչետինոն։
The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, արգենտինացի մասնագետն դեկտեմբերի 24-ին իրավաբանների հետ մեկնել է Փարիզ, որպեսզի ավարտին հասցնի ՊՍԺ-ի հետ կնքվելիք գործարքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել։ Կողմերն այժմ քննարկում են կնքվելիք պայմանագրի վերջին մանրամասները։
L’Équipe-ին էլ հայտնի է դարձել, որ 48-ամյա մասնագետը «Փարիզի» հետ կնքելու է պայմանագիր, որն ուժի մեջ է լինելու մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Պոչետինոն «Պարի Սեն-Ժերմեն» կտանի նվազագույնը իր օգնականներից երկուսին՝ Խեսուս Պերեսին և Միգել Դ’Ագոսինոյին։
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոյի վերջին աշխատավայրը եղել է «Տոտենհեմը», որը նա գլխավորել է 2014-2019 թվականներին։ Նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը 2018/19 մրցաշրջանում հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 0։2 հաշվով զիջեց «Լիվերպուլին»։
# Թոմաս ՏՈւխել, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Տոտենհեմ