Պոլ Պոգբա. Ռասիստական վիրավորանքներն ինձ ավելի ուժեղ կդարձնեն
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ռասիզմի մասին:
«Իմ նախնիները և ծնողները տուժել են այն բանի համար, որպեսզի իմ սերունդը ազատություն ձեռք բերի: Որպեսզի կարողանա աշխատել, երթևեկել ավտոբուսով և ֆուտբոլ խաղալ:
Ռասիստական վիրավորանքները տգիտություն են: Դրանք կարող են ինձ միայն ուժեղ դարձնել և տրամադրել հաջորդ սերնդի համար պայքարելուն:»,- գրել է Պոգբան Twitter-ում: