Պոգոնը ցավալի պարտություն կրեց Լեխից` կորցնելով Էկստրակլասայի առաջատարությունը🎥
Լեհական Էկստրակլասայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Շեցինի «Քաղաքային» մարզադաշտում, որտեղ «Պոգոնը» մրցեց «Լեխի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում բավական անսպասելի արդյունք գրանցվեց. «Լեխը» հաղթեց 3:0 հաշվով։
Ընդ որում, հյուրերն իրենց գոլերը խփեցին ընդամենը 7 րոպեի ընթացքում. դուբլի հեղինակ դարձավ Միքայել Իշակը, մեկ գոլի հեղինալ էլ դարձավ Դավիդ Կովնացկին։
Այս հաղթանակից հետո «Լեխը» վաստակեց 48 միավոր, շրջանցեց հենց «Պոգոնին» ու վերադարձավ Էկստրակլասայի 1-ին հորիզոնական։
«Պոգոնը» մնաց 46 միավորով ու նահանջեց 2-րդ հորիզոնական։
Հավելենք, որ «Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 46-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Կովնացկի, Էկստրակլասա, Լեխ, Միքայել Իշակ, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան