Պյանիչը իսպանական գրանդի հիմնական տրանսֆերային նպտակներից մեկն է
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի ծառայություններով։ 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանը համարվում է ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։
«Բարսելոնայի» ղեկավարության կարծիքով Պյանիչն ամբողջությամբ համապատասխանում է ակումբի գաղափարախոսությանը և խաղային սխեմային, երկու ոտքով էլ հիանալի է խաղում և արդեն երկար ժամանակ հանդես է գալիս բարձր մակարդակով։
Ինքը՝ կիսապաշտպանը, նույնպես դեմ չէ տեղափոխվել Կատալոնիայի մայրաքաղաք, սակայն այդ հարցը դեռևս միայն խոսակցությունների փուլում է։ Ակումբները դեռևս շատ հարցերի շուրջ պետք է հասնեն համաձայնության։
Նշենք, որ Միրալեմ Պյանիչի և «Յուվենտուսի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում նա Ա սերիայի շրջանակում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# Բարսելոնա, Միրալեմ Պյանիչ, Յուվենտուս, տրանսֆերներ