Պիկեն ՉԼ-ում խփած գոլերի քանակով շրջանցեց Ռամոսին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Դինամո Կիևին»։
Հանդիպման միակ գնդակը 36-րդ րոպեին խփեց Ժերար Պիկեն` հաղթանակ պարգևելով կատալոնական ակումբին։
Ինչպես տեղեկացնում է Squawka Football-ը, 34-ամյա պաշտպանը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց իր 16-րդ գոլն ու այդ ցուցանիշով շրջանցեց ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսին։
Ռամոսը «Ռեալ Մադրիդում» հանդես գալու տարիներին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում խփել է 15 գոլ։
Բացի դրանից, Պիկեն հավասարվեց բրազիլացի լեգանդար նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսի ցուցանիշին և այժմ նրանք Չեմպիոնների լիգայի շրջանակում երբևէ ամենաարդյունավետ պաշտպաններն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դինամո Կիև, Ժերար Պիկե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ռոբերտո Կառլոս, Սերխիո-Ռամոս